Warning: include(/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php): failed to open stream: No such file or directory in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Warning: include(): Failed opening '/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php54/root/usr/share/pear') in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php:84) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/plugins/qtranslate-x/qtranslate_core.php on line 388

Notice: Use of undefined constant ‘get_sidebars’ - assumed '‘get_sidebars’' in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038

Notice: Undefined index: banners125 in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/banners-125.php on line 13

Notice: Undefined index: comments in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/comments.php on line 17

Notice: Undefined index: posts in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/posts.php on line 25

Notice: Undefined index: socialprofiles in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/social-profiles.php on line 16

Notice: Undefined index: tabs in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tabs.php on line 12

Notice: Undefined index: tweets in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tweets.php on line 17

Notice: Undefined index: infobox in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/infobox.php on line 18

Notice: Undefined index: custom_js in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 237

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: add_custom_background is deprecated since version 3.4.0! Use add_theme_support( 'custom-background', $args ) instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Notice: Undefined index: custom_css in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 625

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: The called constructor method for WP_Widget in LinkableTitleHtmlAndPhpWidget is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerBanners125 is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerComments is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerPosts is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTabs is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTweets is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerInfoBox is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerFacebook is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902
Ինչպես է Հայոց ցեղասպանության հարցը ներկայացվել Պորտուգալիայի  խորհրդարանում. պարզաբանում է Վահե Մխիթարյանը  | Hayern Aysor

Ինչպես է Հայոց ցեղասպանության հարցը ներկայացվել Պորտուգալիայի  խորհրդարանում. պարզաբանում է Վահե Մխիթարյանը 


Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանում (Ասամբլեա) առաջին անգամ բարձրաձայնվեց Հայոց ցեղասպանության փաստը և հրավիրվեց կարեկցանք հայտնելու քվեարկություն:

Լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քվեարկությամբ իրենց ցավակցությունները հայտնեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին, և ինչպես նշված է հայտարարության մեջ. «Հանրապետության Ասամբլեան լիագումար նիստի ընթացքում իր ցավակցություններն է հայտնում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերին` պահպանելով հիշողությունը որպես ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարր»:

Խորհրդարանի 230 պատգամավորներից միայն 4-ն են ձեռնպահ քվեարկել, որոնցից երկուսը Պորտուգալիա-Թուրքիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ են:

Քվեարկությունից հետո պորտուգալացի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանում տեղի ունեցած պատմական քվեարկությունը տարիների աշխատանքի արդյունք է նաև, որն իրականացրել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական միությունը: Վերջին 2-3 տարվա ընթացքում միության ջանքերով Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ են տպագրվել Պորտուգալիայի ԶԼՄ-ներում, իրականացվել տարաբնույթ ձեռնարկներ: «2016 թվականից ի վեր, երբ ստեղծվեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը, սկսեցինք հանդիպել Պորտուգալիայի Ազգային ժողովի կարևոր քաղաքական կուսակցությունների անդամների հետ՝ քննարկելու երկու երկրներին միջև հնարավոր համագործակցության ուղիները, միաժամանակ փորձեցինք հասկանալ պորտուգալացի պատգամավորների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության եզրույթի շուրջ, քանի որ, ցավոք, Պորտուգալիայում շատ քչերն են իրազեկված այս թեմայով: Հայոց ցեղասպանության հարցը երկրի Ազգային ժողովում երբեք քննարկման նյութ չի եղել:

Հասկանալով, որ այս հարցը նրանց հետաքրքրում է, սկսեցինք որոշակի քայլեր ձեռնարկել և տեղեկատվություն տրամադրեցինք՝ փորձելով նրանց հնարավորություն տալ ամբողջական պատկերացում կազմել, թե իրականում ինչ է եղել 1915 թվականին, թե առ այսօր Հայոց ցեղասպանության դատապարտման հարցն ինչ զարգացումներ է ունեցել, որ երկրներ են ճանաչել և այլն,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Պորտուգալիա-Հայաստան բարեկամական միության նախագահ Վահե Մխիթարյանը և հավելեց,- նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կարողացանք ստանալ մեր պորտուգալացի պատգամավոր-ընկերների աջակցությունը: Մարդիկ, որոնք շահագրգռված էին, որպեսզի այս հարցը Պորտուգալիայում ևս արծարծվի և ներկայացվի Ցեղասպանության իրական պատկերը: Շնորհակալ ենք բոլորից, քանի որ նրանց շնորհիվ տեղի ունեցավ այս պատմական իրադարձությունը և Պորտուգալիայի Ազգային ժողովում առաջին անգամ ներկայացվեց այս թեման: Աջակցության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև միության անդամներին և Հայաստանում բնակվող իմ ընկերներին»:

Պորտուգալիայի խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը ներկայացվեց պատգամավոր Ռուբինա Բերարդոյի նախաձեռնությամբ, որին միացել էին ևս 17 պատգամավոր երեք հիմնական քաղաքական կուսակցություններից:

Պորտուգալիա-Հայաստան բարեկամական միության անմիջական ջանքերով Ռուբինա Բերարդոն 2017 թվականին այցելել է Հայաստան, եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և ծանոթացել Հայոց ցեղասպանության հարցին: Մեկնել է նաև Արցախ և տեղում ծանոթացել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Պորտուգալիա վերադառնալուց հետո Ադրբեջանը նրան իր «սև ցուցակ»-ի մեջ է ներառել: Սակայն այս ամենը չի խանգարել, որպեսզի պատգամավորը բարձրաձայնի այն ամենի մասին, ինչը հետ առերեսվել է Հայաստանում և Արցախում: Իր շրջագայության մասին Ռուբինա Բերարդոն պարզաբանումներ է տվել պորտուգալական ԶԼՄ-ներին, հոդված է գրել Հայոց ցեղասպանության մասին:

Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանում ներկայացված «Կարեկցանք հայտնելու քվեարկություն (N.º 819/XIII)՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի»  փաստաթղթում 4 անգամ օգտագործվել է Ցեղասպանություն բառը: Ի վերջո ի՞նչ է սա, ճանաչում, թե՞ … «Եթե մի փաստաթղթի տակ, որտեղ մի քանի անգամ նշվում է ցեղասպանություն բառը, ստորագրում է պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, ապա մենք կարող ենք հաստատել, որ պատգամավորները արձանագրել են Ցեղասպանության հաստատման փաստը՝ կարեցանք հայտնելով Հայոց ցեղասպանության զոհերին: Այս փաստաթուղթը հայ ժողովրդի համար շատ կարևոր հաղթանակ է՝ Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման ճանապարհին: Հատկապես մի երկրում, որտեղ երբևէ նման մակարդակով չի խոսվել Ցեղասպանության մասին»,- նշեց Վահե Մխիթարյանը:

Պորգուգալիայի խորհրդարանում կայացած քվարկությանն անդրադարձել է երկրի ամենաազդեցիկ լրատվական թերթերից մեկը՝ Diario de Notícias-ն, հոդվածը վերնագրելով. «Ազգային ժողովը պաշտոնապես կարեկցանքի քվեարկություն է հայտնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»:

Հաջորդ օրը Եվրոպական պառլամենտում Պորտուգալիայի պատգամավոր Ժոզե Ինասիո Ֆարիան իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել և ողջունել իր երկրի խորհրդարանի քայլը՝ հավելելով, որ Պորտուգալիան պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին և ապրիլի 24-ը հայտարարի Հայոց ցեղասպանության հիշատակման օր:

Պորտուգալիայի Ասամբլեայի դիրքորոշմանն արձագանքել է նաև Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը: «Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։

Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսինե Աբրահամյան

Հ.Գ. Կից ներկայացնում ենք Պորտուգալիայի խորհրդարանի հայտարարության տեքստը պորտուգալերեն և հայերեն:


Notice: Undefined variable: the_sidebar in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038
Scroll Up