Տեղի կունենան «Slavuj» երգչախմբի և «Zwarte zee» քառյակի բարեգործական համերգները

ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ ապրիլի 28-ին, ժամը՝ 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և «Zwarte zee» քառյակի բարեգործական համերգը:
Համերգը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, երգացանկում ներառված են հայկական ժողովրդական երգեր՝ Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Վլադիլեն Բալյան, Ծովակ  Համարձումյան և            այլն:
Երգչախմբի մասնակցությամբ համերգներ կլինեն նաև ապրիլի 30-ին Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում և մայիսի 3-ին Էջմիածին քաղաքի Մաչանենց       տան            թատերական դահլիճում:

Երգչախմբի խմբավարն է կիթառահար Իվո Բասվայկը, իսկ համերգի կազմակերպիչը՝ քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը:

Scroll Up