Արցախում կպատրաստվի ամենամեծ ժենգյալով հացը՝ «Հաղթանակ»-ը

Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք` ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը: