Ռուսաստանյան նախկին սենատորը սարձել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության համանախագահ

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը շարունակում է իր շուրջը համախմբել հայ-ռուսական հասարակայնության ներկայացուցիչներին: Ավելին, ընդլայնվում է կազմակերպության կյանքին մասնակից քաղաքական և հասարակական գարծիչների շրջանակը:

Այսպես, իրավագիտության դոկտոր, հայագետ Ռաֆայիլ Զինուրովը դարձել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության համանախագահներից մեկը (կազմակերպության նախագահ` Յուրի Նավոյան):

Ռաֆայիլ Զինուրովը 2013-2018 թվականներին եղել է սենատոր Բաշկիրիայից, զբաղեցրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: Սենատորական լիազորությունների ավարտից հետո, 2018 թ. նոյեմբերից, եղել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության ներկայացուցիչը Ուֆայում:

Նոր կարգավիճակով Զինուրովը համակարգելու է ԴԻԱԼՈԳ կազմակերպության այն ծրագերերը, որոնք նպաստելու են Հայաստանի և Ռուսատանի միջև կրթագիտական, միջխորհրդարանական և միջտարածաշրջանային երկխոսության զարգացմանը:

Ռաֆայիլ Զինուրովը հեղինակ է «Հայաստան. հազարամյակների ուղի…» չափածո եռահատորյակի, «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր և նորագույն պատմության» հետազոտության, ինչպես նաև պատմության, ազգագրության և իրավագիտության վերաբերյալ բազմաթիվ գրքերի և գիտական հոդվածների:

Երկարամյա հասարակական-քաղաքական և ստեղծագործական գործունեության համար Ռաֆայիլ Զինուրովը պատրևատրվել է ռուսատանյան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանի մեդալով, բաշկիրական «Սալավաթ Յուլաև» շքանշանով, ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով և այլ պարգևներով:

Scroll Up