Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/1-28.jpg)
Բաթումիիում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրին Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր մոտեցումը ի վերջո գլխավերևում պահելով 165 կգ: Հովհաննիսյանն այս ձևում զբաղեցրեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր, իսկ Հովհաննիսյանը` 195 կգ: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: