Կիևում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին
Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են Ապրիլյա պատերազմում զոհվածների հիշատակը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Միջոցառումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:
Կայքը նշում է, որ հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, հայկական եկեղեցու սպասավորներ և այլք:
Եկեղեցական արարողությունից հետո (Հայր Գևորգ Աբյանի մատուցմամբ) դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ-ի և հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: