Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումներ Նիդերլանդներում

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի (FAON) նախաձեռնությամբ Նիդերլանդներում կկայանան Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, ապրիլի 23-ին, ժամը՝ 12:00-ին Հաագայի «Plein» հրապարակում կկայանա ցույց-հանրահավաք՝ Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որի ընթացքում Հոլանդիայի կառավարությանը կներկայացվի հանրագիր:

Ապրիլի 24-ին, ժամը՝ 12:00-ին Ասեն քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ կկայանա ոգեկոչման արարողություն, ծաղկեպսակի տեղադրում: Հիշատակի միջոցառումը կշարունակվի հուշակոթողին կից սրահում:

Scroll Up