Մյունխենի «Անուշ» հայկական կենտրոնում կնշվի Մայրության և գեղեցկության տոնը

Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Անուշ» հայ֊գերմանական պարի և մշակույթի կենտրոնը (հիմնադիր-տնօրեն Անուշ Չախալյան) ապրիլի 7-ին կազմակերպում է միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու կենտրոնի տարբեր դասարանների և խմբերի սաները։ Հանդիսատեսի հետ զրուցելու է կենտրոնի ուսումնական բաժնի վարիչ Հ. Զորոյանը։

Միջոցառման ավարտին ներկաները հանդիպելու են Գերմանիայի բռնցքամարտի բազմակի չեմպիոններ Հովիկ Բեբրահամին և Վարդան Ավետիսյանին:

Հավելենք, որ ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին  բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և հղի կանանց օրհնության կարգ է կատարվում:

 

Scroll Up