Նոր Ջուղայում Բուն բարեկենդանի տոնը նշանավորվեց տարազահանդես-մրցույթով. լուսանկարներ

Մարտի 3-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության մարզասրահում նշվեց հայկական ավանդական Բուն բարեկենդան տոնը: Տոնախմբությունը միության երեցների և մշակութային միավորների համատեղ նախաձեռնությունն էր, որի բացման առիթով ներկաներին ողջունեցին օրվա հանդիսավարուհիներ Ալինա Տեր-Սուքիասյանը և Անի Ղազարյանը, ապա ներկայացրեցին մրցութային բաժնի ժյուրիի կազմը, որոնք ամենայն բծախնդրությամբ և մասնագիտական մոտեցումով ավելի քան 70 տարազավորների գնահատեցին ըստ կերպարի ստեղծման գաղափարի, կատարված աշխատանքի և ներկայացման ձևի:
Ինրպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային միության «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը, մրցույթի ավարտին, մինչև ժյուրիի գնահատականների ամփոփումը, ոչ մրցութային բաժնում հանդես եկան բազմաթիվ տարազավորներ, որից հետո ներկայացվեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած կերպարներն ըստ հետևյալի`
առաջին տեղ` Թեդի Դավուդի, Թենի Թահմազյան, Արեն Բաբումյան, երկրորդ տեղ` Էլադա Մելիքյան, Փարելի Աղաբաբայան, Մոնթե Հովհաննիսյան, Էդրիկ Մանսուրյան, երրորդ տեղ` Էրվին Բաղրամյան, Արգին Մանուկյան, Փաոլինա Այվազյան, որոնք պարգևատրվեցին:
Լավագույն կերպարների կարգում հայտարարվեցին նաև Քրիստ Թորոսյանը,Արթուր Մելքոնյանը, Բենիկ Ծատուրյանը, Քրիստին Թորոսյանը և Մանե Բարսեղյանը:
Երեկոյի ընթացքում բազմահարյուր ներկաներ ճաշակեցին Երեցների միավորի վարչության և ամբողջ անձնակազմի միջոցով պատրաստված ուտեստները, միավորը կազմակերպել էր նաև դիմակների վիճակահանության տոմսերի վաճառք:
Ժյուրիի կազմը ներկայացնում էին` Ալենուշ Մարտոյանը, Վիոլետ Թորոսյանը, Արթուր Բաղրամյանը, Էդնա Ղարիբյանը և Լուսինե Մարուքյանը:
Հատկանշական է, որ երեկոն իր խրախուսական ներկայությամբ պատվել էր Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քեչեջյանը:
Լուսանկարները` Գևիկ Խաչատրյանի և Երանուշ Թահմազյանի