Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվեց միասնական աղոթք:
Աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունեց Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: