Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հրաւէրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրուարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջեւ, եղբայրական ողջագուրումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղօղանջների ներքոյ Մայր Աթոռի միաբանների թափօրով առաջնորդուեցին Սուրբ Յովհաննէս Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարուեց միասնական աղօթք:

Աղօթքից յետոյ Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստեան խօսքով ողջունեց Նորին Սրբութիւն Արամ Ա. Կաթողիկոսին: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը:

Scroll Up