ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հայտարարությունը Սևրի Սամուել-Մուրատեան վարժարանի վրա հարձակման վերաբերյալ

ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավով է տեղեկացել Սևրի Սամուել-Մուրատեան վարժարանի և մշակութային կենտրոնի վրա հարձակման մասին և հայտնում է իր խոր մտահոգությունը կատարվածի համար:

Վանդալիզմի դրսևորման այս գործողությունը ոտնձգություն է ազգային խոշոր կրթամշակութային ժառանգություն հանդիսացող կենտրոնի դեմ, որն ավելի քան 180 տարի հայեցի-քրիստոնեական կրթության ու դաստիարակության սրբազան գործ է իրականացրել և կյանք ճանապարհել հազարավոր հայ երիտասարդների: Կենտրոնի դերակատարությունը մեծապես կարևորվում է հայ մշակույթի պահպանման և տարածման գործում: Այն համամարդկային արժեք է նաև Եվրոպայի սրտում, որն ավանդաբար արժևորվել է ֆրանսիական իշխանությունների կողմից:

Հույս ենք հայտնում, որ դատապարտելի այս արարքի հեղինակները կստանան արժանի պատիժ:

Հավելենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ավազակային հարձակում էր կատարվել Եվրոպայի հայկական հնագույն Սամուել-Մուրատեան վարժարանի վրա՝ հարյուր-հազարավոր եվրոյի վնաս պատճառելով վարժարանին:

Scroll Up