Ալմաթիի հայկական համայնքն ընդունել է Հայաստանի դպրոցականներին

Արդեն 15 տարի է, ինչ Ղազախստանի հարավային մայրաքաղաք Ալմաթիում անցկացվում է դպրոցականների առարկայական օլիմպիադա, որը հայտնի է Ժաուտիկյան օլիմպիադա անվամբ։ Դրան մասնակցում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի գիտակներ աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից: 5-րդ անգամ այդ օլիմպիադային մասնակցում էին նաև Հայաստանի դպրոցականները, ովքեր վերջին տարիներին օլիմպիական այս շարժման պատմության մեջ բարի հետք են թողել և հաղթողի համբավ վաստակել։

Ինչպես «Հայերն այսօր»-ին Ալմաթիից հայտնում է Արամ Նավասարդյանը, օլիմպիադայի փակման արարողությանը մասնակցում էին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ պատ­վավոր հյուպատոս Հարություն Պողոսյանը, ինչպես նաև Ալմաթիի հայկական համայն­քի անդամներ։ Մեծ էր նրանց հրճվանքը, երբ պարզվեց, որ հայ «գիտակները» 14 մեդալ են նվաճել, որից 1 ոսկի, 7 արծաթե և 6 բրոնզե։

Քառամյա ավանդույթի համաձայն,  հայաստանցի դպրոցականներին ջերմությամբ դիմա­վորեցին Ղազախստանի հայերի միության «Մասիս» հայկական հանրապետական հասա­րակական  կազմակերպության երիտասարդները, սիրով հյուրընկալեցին իրենց հարկի տակ, կազմակերպության ղեկավար Է. Վարդերեսյանի անունից հուշանվերներ տվեցին, պատմեցին իրենց առօրյայի մասին, միասին երգեցին, պարեցին, ուրախացան։

Այսպես Ալմաթիի հայկական համայնքը ջերմորեն մեծարեց հաղթողներին՝ նշելով գիտելիքի բացառիկ դերը 21-րդ դարի բաց հա­սարակության և գիտելիքահեն կրթության պայմաններում։

 

Scroll Up