Մահացել է Ալմաթիի հայկական համայնքի ճանաչված անդամ, գիտնական Ռոդիկ Մնացականյանը

Խորին ցավով տեղեկացանք Ալմաթիի «Մասիս» հայկական մշակութային կենտրոնի փոխնախագահ, ականավոր գիտնական, մանկավարժ, գիտական գործի հմուտ կազմակերպիչ և ղեկավար Ռոդիկ (Ռուդիկ) Հայկի Մնացականյանի մահվան մասին, որի անվան հետ կապված են բազմաթիվ լուրջ նվաճումներ ինչպես գիտության բնագավառում, այնպես էլ Ալմաթիի հայկական համայնքի կյանքում:

Ռոդիկ Մնացականյանը գինեգործության ոլորտի առաջատարներից էր։ Նրա նորարարական մի շարք հայտնագործություններ (խաղողի վերամշակման օպտիմալ ռեժիմներ՝ առանց ողկույզից առանձնացնելու, խմորման հոսքալցման մեթոդը, պտուղների՝ առանց թափոնների վե­րա­մշակման մեթոդը և այլն), լայն տարածում են գտել Ղազախստանի Հանրապետության գինե­գոր­ծական ձեռնարկություններում, իսկ «Իսիկ» գործարանի շատ արտադրատեսակներ («Рислинг �?ссык», «�?ссикское Полусухое», «Бибигуль» և այլն) դարձել են երկրի այցեքարտը։

1996-ից նա դասավանդում էր Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանում: 1998-ից ՂՀ-ում գինեգործության բնագավառում ունեցած անձնական ներդրման և բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում մեծ ավանդի համար նրան շնորհվել է Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր պրոֆեսորի, իսկ 2007թվականին՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում: Բազում հոդվածների, գինեգործության ոլորտում շուրջ 10 գյուտերի հեղինակ և համահեղինակ է:

1981 թ. պարգևատրվել է «Պատվո շքանշանով», «Ղազախստանի Հանրապետու­թ­յան անկախության 10 ամյակ»-ի, «Ղազախստանի Հանրապետության անկախության 15 ամյակ»-ի շքանշաններով: 2002 թ. Ղրիմի գինեգործների միության կողմից պար­գևա­տրվել է Լ. Ս. Գոլիցինի անվան ոսկե մեդալով և պատվոգրով, նրա անունը գրանցված է ԱՊՀ գինեգործների պատվավոր գրքում: 2002 թ. Ղազախստանի Ենբեկշի շրջանի Պատ­վավոր քաղաքացի է: Բազմիցս արժանացել է ՂՀ Նախագահի շնորհակա­լագրերի:

1999-2005 թթ. Ռ. Մարտիրոսյանը եղել է «Լույս» հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահը, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի խորհրդի անդամ: Նրա անմիջական հովանավորությամբ է կառուցվել Ալմաթիի «Հայկական տուն»-ը: 2005 թվականից Ղազախստանի հայերի «Մասիս» միության փոխնախագահն է։ Չնայած իր բազմազբաղ լինելուն՝ շարունակ հայկական համայնքի կողքին է եղել և հովանավորել է հայանպաստ շատ նախաձեռնություններ։

Պարգևատրվել է Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։

Տասնյակ գիտական աշխատությունների, մենագրությունների և նորարարությունների հեղինակ, միջազգային ճանաչում ունեցող գիտնականը մեծ ուշադրություն էր ցուցաբերում իր աշակերտների, երիտասարդ գործընկերների և հետևորդների կայացմանը, որոնցից շատերն այսօր արդեն ճանաչված գիտնականներ են:

Հայաստանում միշտ հետևել են վաստակաշատ ակադեմիկոսի գիտական ձեռքբերումներին և հպարտացել նրա գիտական նվաճումներով:

Խոշոր գիտնականի, փորձառու մանկավարժի, ազնիվ մարդու և քաղաքացու բարձր անունը և բարի համբավը մշտապես կմնան նրա հարազատների, մերձավորների, բարեկամների, գործընկերների և բոլոր հայրենակիցների հիշողության մեջ:

Scroll Up