Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- նշում են վարչությունից:
Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: