Ամանորին նվիրված միջոցառում Իննսբրուկ քաղաքում

2018 թվականի դեկտեմբերի 30-ին Ավստրիայի Իննսբրուկ քաղաքում գործող հայկական համայնքը և Գարեգին Նժդեհի անվան մեկօրյա դպրոցը պատրաստել էին Ամանորին նվիրված միջոցառում:

Ներկաները հնարավորություն են ունեցել վայելելու հայկական պար, ամանորյա երգեր` համայնքի հայ մանուկների կատարմամբ, ինչպես նաև ճաշակելու հայկական ավանդական ուտեստներ՝ պատրաստված համայնքի կանանց կողմից:

Հավելենք, որ Ավստրիայի Իննսբրուկ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան դպրոցը հիմնադրվել է 2018 թվականի ապրիլին:

Scroll Up