Արցախում զորախաղեր են ընթանում

Այսօր Արցախի Պաշտպանության բանակի մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 10-ը:

ՊԲ-ում նշել են, որ միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի եւ միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը:

Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների եւ կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման եւ ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջեւ նպատակային փոխգործողության իրականացման վրա:

Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը եւ բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Scroll Up