«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Ախալցխայի փողոցներից մեկը Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին՝ քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը mediaanalytic.org-ը  ներկայացնում է ամբողջությամբ.

Պարոն Գելա,

Ինչպես հայտնի է, 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի ընթացքում բացվեց նրա անվան աստղը:

2018 թվի հոկտեմբերի 1-ին ծագումով հայ ֆրանսիացի երգիչը հեռացավ կյանքից: Նա արմատներով Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքից էր:

2018 թվականի հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի սակրեբուլոն, ի պատիվ  Շառլ Ազնավուրի, փողոցներից մեկն անվանակոչեց նրա անունով:

Ողջունել կլիներ, որ ք. Ախալցխայի շրջանի սակրեբուլոն քննարկեր վերոնշյալ հարցը, և ի պատիվ  Շառլ Ազնավուրի՝ ք. Ախալցխայի փողոցներից մեկը կանվանակոչի նրա անունով:

Կարծում ենք, որ դա կնպաստեր զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի անվան հավերժացմանը:

Scroll Up