Նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ՀՄՄ-ի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Հայ Մարմնամարզական Միության Կենտրոնական վարչության ատենապետ Միսաք Նաջարյանը, ՍԴՀԿ Հայաստանի շրջանային վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյան և ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Մանուկ Շխրտմյանը քննարկել են նախարարության և ՀՄՄ-ի գործակցության բազմաթիվ ծրագրեր:

Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և ընդգծել միության կողմից տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Միսակ Նաջարյանն ընդգծել է, որ նախարարության հետ գործակցության սերտացումը կնպաստի Հայաստան-սփյուռք կապի ամրապնդմանը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և վստահեցրել, որ շարունակելու են իրենց ծրագրերի իրագործումը հայ երիտասարդների շրջանում, որը ոչ միայն կզարգացնի բոլոր այն սպորտաձևերը, որոնք ընդգրկված են առաջիկա համահայկական խաղերում, այլև կնպաստի հայրենիքի հետ կապի ամրապնդմանը:

Scroll Up