Մուսալեռան հերոսամարտի 103-րդ ամյակին նվիրված միջոցառում Հունաստանում

Հոկտեմբերի 7-ին Աթենքում ԷՌԱ միության նախաձեռնությամբ և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի աջակցությամբ հին հայկական Դուրղութի թաղամասում նշվեց Մուսալեռան հերոսամարտի 103-րդ տարեդարձը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Աթենքի «Հայաստան» լրատվական ցանցը, աթենքահայերի խանդավառ մասնակցությամբ միջոցառումը, որին ներկա էին ՍԴՀԿ և ՌԱԿ կուսակցությունների և Հայ առաքելական եկեղեցու Հունահայ թեմի ներկայացուցիչները և հույն գրող Պանդելի Արապինիսը, ողջունվեց Եվրոպայի հայերի համագումարի կողմից:

Հանդիսությանը հնչեց կենդանի երաժշտություն։ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից կատարեց համայնքում ճանաչված քանոնահարուհի Սուսաննա Սարդարյանը, իսկ Մանսուրյանի ստեղծագործություններից ներկայացրեց դաշնակահարուհի Շահանե Օհանյանը:

Հայ փոքրիկները հանդես եկան օրվա պատգամը հուշող հայրենասիրական բանաստեղծություններով: Հյուրերին մատուցվեց ավանդական հարիսան: Միջոցառումը շարունակվեց քոչարի և այլ հայկական ավանդական պարերով։

Scroll Up