Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ’Ամորի կոմմունայում։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա է եղել նրա վերջին կամքը։

Այդ համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ:

«Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր-լ’Ամորի կոմմունաում՝ 12-րդ դարի վանքում,  կառուցված է հատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման»,- ասել է Ազնավուրը։

Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է նախօրեին։ 94-ամյա շանսոնյեն իր կարիեայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 1000 երգ, թողարկել շուրջ 100 ալբոմ։

Շառլ Ազնավուրի կենդանության օրոք վերջին լուսանկարը եղել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ։ 360tv-ի հաղորդմամբ, լուսանկարը հրապարակվել է երգչի պաշտոնական Ինսթագրամում։

«Իմ հավերժական ընկեր Ժան-Պոլ»,-  լուսանկարն ուղեկցվում է այս գրառմամբ։

Համաշխարհային մեծության երկու աստղերի լուսանկարի հեղինակն է Մարկ դե Դոմինիկոն։

Scroll Up