Սփյուռքի նախարարի հանդիպումներն Ալեքսանդրիայում

Սեպտեմբերի 27-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների հարցերով նախարար Նաբիլա Մաքրամի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդրիայի «Ռաըս էլ Թին» ծովային ուժերի կայան:

Պատվիրակությանը ողջունել է ռազմածովային ուժերի հրամանատար Ահմադ Խալիթը, ապա ներկայացրել ռազմածովային ուժերի վերջին տարիների զարգացումը, արդիականացման աշխատանքերը:

Այնուհետև հյուրերն այցելել են ռազմական օդանավերի կայանատեղի: Այցին մասնակցում էին նաև Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Ալեքսանդրիայի քաղաքապետ Դոկտոր Աբդ Էլ Ազիզ Քոնսոուն:

Սեպտեմբերի 28-ին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Եգիպտոսի հույն համայնքի ղեկավար Քրիստոս Կավալլիսի հետ: Քննարկվել են Եգիպտոսում հայ և հույն համայնքների մարտահրավերները, խնդիրները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել միջհամայնքային կապերը և երկկողմ համագործակցությանը նոր շունչ հաղորդել:

Scroll Up