ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ պատվոգրի հանձնում

Սեպտեմբերի 17-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ստամբուլահայ հասարակական- մշակութային գործիչ, լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսի պատվոգրի շնորհման արարողությունը՝ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ակնառու ներդրումների, նաև լրագրության 40-ամյա վաստակի և ծննդյան 60-ամյակի առթիվ:
Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց հոբելյարին՝ մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:
Րաֆֆի Հերմոնն իր խոսքում շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարին և նախարարության աշխատակազմին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի արժանացնելու համար:
Նշենք, որ Րաֆֆի Հերմոն Արաքսը Ֆրանսիայի, Թուրքիայի և ՀՀ-ի լրագրողների միության անդամ է: