Երևանը զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների հնգյակում է
Երևանը ԱՊՀ քաղաքների հնգյակում է, որոնք նախընտրում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանային ճամփորդությունների համար: Համապատասխան վարկանիշը կազմել է «ՏուրՍտատ» վերլուծական զբոսաշրջային գործակալությունը:
Ըստ գործակալության, զբոսաշրջային ուղևորությունները Երևան միջինը 3 օրով են կատարվում՝ ծախսելով կացության համար օրական մոտ 60 դոլար:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների տասնյակը՝ Մինսկ, Աստանա, Բաքու, Երևան, Տաշքենդ, Ալմաթի, Բիշքեկ, Քիշնև, Դուշանբե և Աշգաբադ:
Վարկանիշը կազմվել է ըստ 2018-ի աշնանը պահանջված ուղևորությունների վերլուծության: