Նախագահն ընդունել է Թեքեյան կենտրոնի եւ ՌԱԿ ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ Սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ միշտ էլ հաճելի է հանդիպել հին բարեկամների հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի եւ նախատեսվող ձեռնարկների մասին:

Scroll Up