ՄԱՅՐՈ. հայկական կոմիքսներն արդեն իրականություն են

ՄԱՅՐՈ սթարթափ թիմն իր կոմիքսները սկսել է ստեղծել դեռ 7-8 ամիս առաջ: Կոմիքսների  հիմնական թեմաներն են` հայկական առասպելաբանությունը, էպոսն ու հայոց պատմությունը։

Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո թիմը որոշեց կոմիքս-գիրք ստեղծել հեղափոխության մասին: «Հայկական թավշյա հեղափոխություն» վերնագրով գրքում տեղ գտան հեղափոխությունը նախաձեռնած, հեղափոխությանը մասնակցած մարդկանց կերպարները, այդ թվում՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի:

Գրքի նպատակն է ո´չ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին պատմել բաց ձեռքերի, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Հինգ մասից բաղկացած գիրքն ամբողջապես ներառում է հեղափոխության իրական պատմությունը՝ քայլարշավից մինչև Ազգային ժողովի ընտրություններ և հաղթանակի ցնծություն Հանրապետության հրապարակում` ներկայացնելով այնպիսի դրվագներ, որոնք դուրս են մնացել ուղիղ եթերներից, լուսանկարներից ու հարցազրույցներից:

Այդ ամենը ճշգրտորեն պատկերելու համար գրքի հեղինակները նախապես հանդիպումներ են ունեցել  հեղափոխության մասնակիցների հետ։

Գիրքն արդեն հնարավոր է ձեռք բերել առցանց՝ այցելելով https://www.indiegogo.com/projects/the-armenian-velvet-revolution-comic-book-part-1-books-adventure կայք-էջ:

Գրքի Առաջին մասի առաքումները կկատարվեն նոյեմբեր ամսին։

Scroll Up