2019-ին Բերձորը ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր հիվանդանոց կունենա

ԱՀ կառավարության և «Վիվա-սելլ ՄՏՍ Արմենիա» ընկերության համաֆինանսավորմամբ Բերձորում նոր հիվանդանոց է կառուցվում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում    ԱՀ  քաղաքաշինության  նախարարության   կապիտալ   շինարարության     վարչության   գլխավոր   մասնագետ  Լևոն  Հարոյանն  ասել է, որ   բուժհաստատության     շինաշխատանքներն  սկսվել  են  2012 թվականից:
Նրա  խոսքով՝   հիվանդանոցը  եռհարկանի  է՝  ներառյալ   նկուղային  հարկը: Շինարարական  աշխատանքների  մեծ  մասն  ավարտված  է: Այժմ  ընթանում  է  շինության  ներքին հարդարման  և   հատակների  տեղադրման    աշխատանքները:  Կիրականացվի  նաև     տարածքի  բարեկարգում:
«Հիվանդանոցի   շենքն   ամբողջությամբ  համապատասխանում  է   ժամանակակից  չափանիշներին:   Բերձորի բուժհաստատությունը կունենա վիրահատարան, ծնարան, դիահերձարան, մանկական բաժանմունք և ստացիոնար բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները»,-տեղեկացրել  է  Լ. Հարոյանը  և    նշել, որ  հիվանդանոցը   շահագործման  կհանձնվի   2019  թվականին:
Scroll Up