Հայաստանի և Սփյուռքի հայ նկարիչների հերթական համագործակցությունը

Վերջերս կայացած «The great masters of the portrait» միջազգային մրցույթին մասնակցեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայ նկարիչները։ Մրցույթի նախապայմանն էր՝ հայ երեխայի դիմանկարի պատկերում, որի համար ընտրվեց Էստոնիայում ապրող Արսինեն։ Այս մրցույթի գլխավոր կազմակերպիչներից էր Լիդյա Կոյֆմանը, որի առաջարկությամբ կհրատարակվի  գիրք՝  նվիրված աշխարհի խաղաղության  և տարբեր ազգերի մեջ համերաշխության խորհրդանիշ դարձած փոքրիկ հայուհու  վառ կերպարին։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հայկական մշակույթը և արվեստը տարիներ շարունակ տարածում են գտել Հայաստանի  և աշխարհի տարբեր երկրներում և ինչ խոսք, այս հրաշալի իրադարձությունը միջազգային դաշտում ոչ միայն  միավորում է մեր հայ արվեստագետներին, այլև նպաստում հարուստ փորձի փոխանակմանը՝ իրականություն դարձնելով մեր այն երազանքը, երբ մեր սիրելի արվեստագետները փոխադարձ կապով բարձրացնում են հայ ազգի  փառքը  և  պատիվը։
Այս մրցույթում բարձր և արժանի գնահատական են ստացել Հայաստանի և Սփյուռքի հայ արվեստագետներ՝ Փայլակ Վանիկյանը, Քրիստինա Օգանեզովան, Լիլիթ Տոնականյանը, Անի Հայրապետյանը, Լիլիթ Եսայանը, Արսեն Քլյանը, Անահիտ Քեշիշյանը, Լիլիթ Մազմանյանը։ Սա շատ կարևոր առիթ է միջազգային ասպարեզում մեր հայ արվեստագետներին միավորելու համար։ Հուսով ենք՝ մեր արվեստագետների Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը կնպաստի մեր մշակույթի և արվեստի, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը։
Scroll Up