Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/07/ahtamar.jpg)
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն։
Նա հայտնել է, որ կղզում պատարագ մատուցելու հարցով քննարկումներ են ունեցել հայկական համայնքի հետ և այժմ բանակցություններ են վարում համապատասխան նախարարության հետ։
«Մեր նպատակը 3 տարվա դադարից հետո այս արարողությունն իրականացնելն է»,-ընդգծել է նահանգապետը։
Նշվում է, որ Պոլսի Հայոց պատրիարքարանն առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կանի այս տարի սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագի վերաբերյալ և մասնակցության կոչով կդիմի ժողովրդին։
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն էր ստացել։