Սփյուռքի նախարարն ընդունեց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

Հունիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեցին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Կողմերը քննարկեցին նախարարի հնարավոր այցը Միացյալ Նահանգներ և փոխանակվեցին գաղափարներով: Մասնավորապես, խոսեցին այնպիսի մի վիրտուալ հարթակ ստեղծելու մասին, որը կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին:

Նախարարը նշեց, որ այսուհետև Սփյուռքի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Սփյուռքում բնակվող հայ երիտասարդներին, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել հայրենիքում տեղի ունեցող գործընթացներից:

Զարեհ Սինանյանը ողջունելով նախարարի գաղափարը՝ պատրաստակամություն հայտնեց աջակցել նրան այդ հարցում ու նպաստել ԱՄՆ հայ համայնքների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:

Scroll Up