Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիբանանին

Լիբանանում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը լարված խաղում 90:85 հաշվով առավելության է հասել Լիբանանի նկատմամբ:

Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալլան Հեսսը, ով չնայած վնասվածքին, մասնակցել է ամբողջ հանդիպմանը և վաստակել 23 միավոր:
Հիշեցնենք, որ երեկ ընտրանին 63:72 հաշվով պարտվել էր Քաթարին:
Scroll Up