Մագադանում կկանգնեցվի հայկական խաչքար

ՌԴ Մագադան քաղաքում «Հայկական համայնք» մարզային հասարակական կազմակերպությունը քաղաքի տոնի կապակցությամբ նվեր է պատրաստել: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով քաղաքապետարանի կայք-էջին, հայտնում է, որ քաղաքի Մագադանյան պողոտայում հայկական համայնքի ջանքերով կտեղադրվի խաչքար:

Հուշակոթողի բացումը նախատեսված է հուլիսի 17-ին, քաղաքի տոնին նվիրված միջոցառումների շաբաթվա ընթացքում:

Քաղաքապետ Յուրի Գրիշանը դրական է համարել նախաձեռնությունը և նշել, որ խաչքարը կդառնա քաղաքի ճարտարապետական կոթողներից մեկը:

Scroll Up