Հոլանդիայում կհիմնադրվի ՀՕՄ-ի մասնաճյուղ

Հովանավորությամբ Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության հունիսի 30-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի կունենա Հայ օգնության միության Հոլանդիայի մասնաճյուղի հիմնադրությանը նվիրված երեկո:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով ՀՕՄ-ի Հոլանդիայի մասնաճյուղի նորաբաց ֆեյսբուքյան էջին, հայտնում է, որ հիմնադրմանը նվիրված պաշտոնական արարողությունից հետո կներկայացվի ՀՕՄ-ի մասին տեղեկատվություն, գեղարվեստական բաժնում կկատարվի երգ, պար, ասմունք:

Հոլանդիայի ՀՕՄ-ի մասնաճյուղի առաջին ծրագիրը լինելու է նվիրատվություն՝ ի նպաստ Ալմելոյի ՀՄԸՄ շենքի կառուցման:

Scroll Up