Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված շախմատի մրցաշար Բարսելոնայում

Հունիսի 10-ին Բարսելոնայի հայկական մշակութային միության կազմակերպմամբ Բարսելոնայի «Հայ տան»-ը անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկան միության ատենապետ Տաթև Սուլյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Իսպանիայի Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյան և միության «Շախմատի ակումբ»-ի պատասխանատու Վարդգես Սարգսյանը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունի, մրցաշարին մասնակցեցին մինչև 14 տարեկաններ և մեծահասակներ։ Փոքրերի մրցաշարում առաջին տեղը գրավեց Յուրի Հարությունյանը, երկրորդ տեղը` Միլենա Մուրադյանը և երրորդ տեղը՝ Ալեքս Մովսեսյանը: Մեծահասակների մրցաշարում առաջին տեղը գրավեց Նարեկ Հովակիմյանը, երկրորդ տեղը` Սամվել Մելքումյանը և երրորդ տեղը՝ Տիգրան Վարդանյանը: Բարսելոնայի հայկական մշակութային միության հատուկ գավաթին արժանացավ Սոնա Գասպարյանը։

Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները միության կողմից պարգևատրվեցին հատուկ հուշամեդալներով: 

Scroll Up