Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսում է 2018-ի հայտերի ընդունումը

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդի և «Անադոլու Կուլտուրի» կողմից 2009-ին հիմնադրված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ կինոարտադրության կայացմանը և ծառայում որպես աշխատանքային հարթակ երկու երկրների կինոյի մասնագետների համար: ATCP-ն ուղղված է ազգամիջյան բազմակողմանի մշակութային համագործակցությանը, փոխանակմանը, մասնագիտական դասընթացների կազմակերպմանն ու գիտելիքի տարածմանը:

Սկզբնավորման օրվանից ATCP-ի շրջանակներում 24 կարճամետրաժ ֆիլմ և վավերագրական կինոնախագիծ է իրականացվել, եղել է ավելի քան 270 միջպետական այցելություն, պատրաստվել և ներկայացվել է առաջին հայ-թուրքական կինոալմանախը: Այսօր ATCP-ն երկու երկրներից ավելի քան 270 մասնակիցների լիարժեք մասնագիտական ցանց է, որի ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ կինոփառատոններում և մշակութային կենտրոններում, ձեռք բերել լայն հանդիսատես ողջ աշխարհում:

2018թ. Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմը տեղի կունենա Երևանում հուլիսի 10-11-ը: Մասնագետների խումբը կընտրի 5 նախագիծ Հայաստանից և Թուրքիայից (կամ երկու երկրների սփյուռքից):

Աշխատարանի ավարտին լավագույն նախագիծը կարժանանա 7.000 եվրո մրցանակի:

Մասնակցության չափանիշներ և կանոնակարգ.

Մասնակցության ենթակա են կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը

Նկարահանող խումբը պետք է ընդգրկի մասնագետների թե՛ Հայաստանից, թե՛ Թուրքիայից, ֆիլմը պետք է համատեղ արտադրություն լինի երկու երկրների միջև: Համատեղ արտադրության չափաբաժինների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքի Ֆիլմարտադրություն բաժինը:

ATCP-ն հոգալու է յուրաքանչյուր նախագծի միայն մեկ ներկայացուցչի (պրոդյուսեր/համա-պրոդյուսեր կամ ռեժիսոր) ճանապարհածախսը և կեցությունը Երևանում

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: Ծրագրերի ներկայացման ժամանակ անհրաժեշտության դեպքում կարող է թարգմանիչ տրամադրվել, սակայն ընդհանուր աշխատարանը թարգմանությամբ չի ուղեկցվելու:

Մրցանակակիր ֆիլմի նկարահանումները պետք է ավարտված լինեն մինչև 2019-ի սեպտեմբեր

ATCP-ի մասնակից ֆիլմերը պետք է մակագրերում նշեն պլատֆորմում իրենց մասնակցության մասին

Դիմելու համար սեղմեք այստեղ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 24-ն է:

Ընտրված նախագծերի հեղինակները կտեղեկացվեն 2018թ. hունիսի

30-ին:

Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՀայաստանԹուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներումԵվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի Նախարարություն ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուր` Էրմենիհաբեր

Scroll Up