Վրաստանի նախագահը Երևանում մտադիր է արծարծե՞լ հայ արտադրողների կողմից վրացական բրենդների օգտագործման հարցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/WY7UTGXEECvWHzWvpjpD3KSYZA_tn.jpg)
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները, հղում անելով ֆրանսաբնակ իրենց հայրենակիցներին, հաղորդել են, որ լավագույն վրացական ապրանքանիշները վաճառվում են Ֆրանսիայում մանրածախ առևտրի ցանցերում՝ հայկական արտադրանքի տեսքով:
Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի վերջին-մարտի սկզբին կժամանի Հայաստան պաշտոնական այցով: Այցի շրջանակներում կարող է քննարկվել նաև հայ արտադրողների կողմից վրացական բրենդների օգտագործման հարցը՝ արտերկրում իրացման նպատակով: Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, վրացական ԶԼՄ-ները խորհուրդ են տալիս նախագահին պաշտպանել վրաց արտադրողի շահերը իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները, հղում անելով ֆրանսաբնակ իրենց հայրենակիցներին, հաղորդել են, որ լավագույն վրացական ապրանքանիշները վաճառվում են Ֆրանսիայում մանրածախ առևտրի ցանցերում՝ հայկական արտադրանքի տեսքով:
Մասնավորապես, «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական թանկարժեք ալկոհոլային խմիչքների ապրանքատեսակ:
Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմում Միխայիլ Սահակաշվիլիի առաջիկա այցի մասին տեղեկատվությունը չեն հաստատել: