«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Երզնկայի հայկական Սուրբ Դավիթ (Ապրանք) վանքը կարոտ է վերականգման. լուսանկարներ

Չնայած որ Երզնկայի Dերջան գավառին ենթակա Ուչփընար գյուղում գտնվող և Արևմտյան Հայաստանի ամենաամուր հայկական վանքերից մեկը եղող Սուրբ Դավիթ (Ապրանք) վանքը ենթարկվել է բազում ավիրածությունների, սակայն վանքի եկեղեցին, մատուռը և երկու հսկայական խաչքարերը դեռ կանգուն են: Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է ��?Ozgurdersim.com’ կայքէջի թղթակից Էրջան Թոփաչը:  

Աղբյուրի համաձայն` Ուչփընար գյուղի Վանք լեռան վրա գտնվող սույն կառույցը 19-րդ դարում եղել է այս շրջանի հոգևոր կենտրոնը: Վանքի 2 խաչքարերն ամենամեծն են այդ տարածաշրջանում: Ինչպես շեշտում է թղթակիցը, խաչքարերի վրա առկա են բազմաթիվ հայերեն գրություններ: 4 մ բարձրություն և 1 մ լայնություն ունեցող խաչքարերից մեկի վրա փորագրված են 1191, իսկ մյուսի 1194 տարեթվերը, այսինքն, ինչպես ընդգծում է թղթակիցը, սույն խաչքարերն առնվազն 800-ամյա գաղտնիք են պարունակում: Թղթակցի փոխանցմամբ` վանքը ենթարկվում է գանձագողերի ավերածություններին:

Թուրքիայի Հանրապետության քաղքացիներից Իսմայիլ Յոլերին թղթակից Էրջան Թոփաչի հետ հարցազրույցում նշել է. «Երբ եկանք այստեղ, հանդիպեցինք մի պատմական գեղեցկության: Սակայն նրա մի հատվածը ավիրված էր գանձախույզերի կողմից: Հարկ է, հանուն զբոսաշրջության զարգացման, հնարավորինս շուտ վերականգնել այս վանքը»:

Թղթակիցը զրուցել է նաև լուսանկարիչ Մալիք Քայայի հետ, ով, մասնավորապես, ասել է. «Միով բանիվ` հիասքանչ վայր է: Մեկ ու կես ժամ է` այստեղ ենք: Այստեղ կարող ենք առնվազն 1 շաբաթ մնալ և լուսանկարներ անել: Շատ բան կա լուսանկարելու: Ոգևորված եմ, որ այսպիսի մի բան եմ տեսնում: Քանի որ մի նոր վայր եմ ֆոտոխցիկովս անմահացնում: Սակայն մի կողմից էլ ցավում եմ, որ այստեղ փոսեր են փորված: Հարկ է, որ իրավասուները ժամ առաջ պահպանության տակ առնեն այս հուշարձանը և վերականգնեն այն»:

Թղթակիցը վերջում հայտնում է, որ ըստ պատմական աղբյուրների` 1800-ականների վերջերին բազմաթիվ ալևիներ են Դերսիմից աքսորվել այս շրջան:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Scroll Up