«Անկախության այբուբեն». մանրանկարչական համահայկական ցուցահանդեսի հայտարարություն

«Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը Մանկական ցուցահանդեսներ ծրագրի շրջանակներում «Անկախության այբուբեն» խորագրի ներքո կազմակերպում է համահայկական մանկական ցուցահանդեսներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
Ցուցահանդեսներին մասնակից կարող են դառնալ հայ դպրոցականները՝ հայոց այբուբենի մանրանկարչության կիրառությամբ, որով ամրագրվում է այբուբենի ու մայրենիի բացառիկ կարևորությունը՝ այբուբենի, միջնադարյան հայկական մանրանկարչության նորօրյա կիրառությամբ, այս ոլորտում հեղինակային դերակատարության առաջին փորձով: Երեխաները մասնակցում են անկախության տոնին և նշում հայոց պետականության վերականգնման բացառիկ իրադարձությունը:
Մեկնարկը տրվում է սեպտեմբերի 21-ին «Զորավար Անդրանիկ» թանգարանում կայանալիք ցուցահանդեսով, մեր կենտրոնի և ծրագրի շրջանակներում գործընկեր «Վիվարտ» մշակութային կազմակերպության կողմից՝ Արցախյան պատերազմի մասնակից ազտամարտիկների՝ 100 խորհրդանշական թվով երեխաների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի մասնակից լավագույն աշխատանք ներկայացրած երեխաները կստանան պատվոգրեր՝ համահայկական ավարտական փուլին մասնակցելու: Սիրով սպասում ենք հայ դպրոցականների ակտիվ մասնակցությանը:
Ցուցահանդեսներին մասնակցության հայտագրման և առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել գրասենյակ՝ Թումանյան 8, 514 սենյակ, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374)10- 54-00-13, (093) 03-84-93:
Հարգանքով՝ ՀՄԿՀ տնօրենության ծրագրերի բաժին
Պաշտոնական գործընկեր՝ «ՎԻՎԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպություն