Հայաստանում Դինոզավրերի այգի կբացվի

Մայիսի 12-ին, ժամը՝ 13:00-ին, Հայաստանում պաշտոնապես կբացվի նմանատիպը չունեցող Դինոզավրերի այգի՝ «Դինոլենդը»: Այգում ցուցադրված են դինոզավրերի անիմացիոն նմուշներ մինչև 7 մետր հասակով:

Անիմացիոն մոդելները շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում, անգամ ձու ածում։ Կա նաև մոդել, որին հեծնած կարելի է զբոսնել «Դինոլենդով», որտեղ պատմության անիվը հետ է պտտվել 65 միլիոն տարով:

Խմբերի համար կկազմակերպվեն ճանաչողական էքսկուրսիաներ։

«Դինոլենդը» գտնվում է Երևան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա:

Scroll Up