Շուշին մշակութային մայրաքաղաք է դառնում. Կարո Քեբաբջյան

Շուշին տարեցտարի դառնում է համայն հայության մշակութային մայրաքաղաք:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքում ԱՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:
Նա նշել է, որ բերադաքաղաքն օր-օրի զարգանում է. բացվում են նոր մշակութային և կրթական օջախներ, կառուցվում շենքեր ու շինություններ:
«Յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Շուշիի կերտման գործում, որպեսզի ավերված քաղաքից հետք անգամ չմնա: Ուրախալին այն է, որ օրեցօր ավելանում են քաղաքում ապրողների թիվը. սա է 26 տարիների ամենամեծ ձեռքբերումը»,- ասել է Կ. Քեբաբջյանը: