Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Օդեսայում

Ապրիլի 24-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՈՒՀՄ-ի մարզային կառույցների աջակցությամբ Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում և Կրոպիվնիցկիում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

Նիկոլաևի Սբ. Գևորգ եկեղեցու ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ Նիկոլաևի և Խերսոնի հոգևոր հովիվ Տեր Վարագ Յապարյանը կատարեց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի արարողություն: Ելույթով հանդես եկավ նաև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն առնչվող հարցերը:

Ապրիլի 24-ին Խերսոնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ հոգևոր հովվի կողմից կատարվեց արարողություն, որի ժամանակ խոսքով հանդես եկավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը, ելույթներ հնչեցին ՈՒՀՄ-ի մարզային նախագահի և հայզգի ներկայացուցիչների կողմից: ՀՀ գլխավոր հյուպատոսը ծաղկեպսակներ տեղադրեց Նիկոլաևի և Խերսոնի հուշառձանների մոտ:

Միջոցառումներ անց կացվեցին նաև Օդեսայում և Կրոպիվնիցկիում: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները հյուպատոսության անունից ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղեցին խաչքար-հուշարձանների մոտ:

Scroll Up