Միսլատայի հայկական դպրոցի սաների շնորհավորանքով եզրափակվեց Կանանց մեկամսյակը

Վալենսիայի և Սարատովի հայ համայնքների միջև, հատկապես հայկական կրթօջախների, հաստատվել և զարգանում է սերտ համագործակցություն։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» հայկական միությունից, վերջինիս վառ ապացույցն էր Միսլատայի կիրակնօրյա դպրոցի սաների կողմից ՌԴ Սարատով քաղաքի հայուհիներին ուղղված շնորհավորանքը՝ նախաձեռնությամբ ռուսական քաղաքի հայկական դպրոցի ուսուցչուհի Նունե Բաղդասարյանի։

Իսպանաբնակ հայերի և, հատկապես, «Արարատ» հայկական միության անունից շնորհավորական խոսքը բացեց Հայարփի Իսպիրյանը, ով իր խոսքը եզրափակեց գեղեցիկ ասմունքով։ Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկան աշակերտները, ովքեր մայրիկներին նվիրված բանաստեղծություններ ձոնեցին հայուհիներին։

Սարատովի հայուհիներին շնորհավորական ուղերձ են հղել նաև այլ երկրների հայկական համայնքներից, ինչպես նաև Հայաստանից։
Հիշեցնենք, որ կանանց մեկամսյակը« Արարատ» հայկական միությունում սկսվել էր մարտին՝ «Գարուն» խորագիրը կրող նկարչական մրցույթով։

Scroll Up