Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը

Մարտի 22-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակված Ռիշար և Կորին Զարզավաջյանների «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
«Հայաստանի խոհանոցը» «Cuisine d’Arménie» խորագրով գիրքը պարունակում է հայկական շուրջ 100 ճաշատեսակ՝ լուսանկարներով և բաղադրատոմսերով: Գրքի հեղինակները՝ քույր ու եղբայր Կորին (Հերմինե) և Ռիշար Զարզավաջյանները ամբողջացրել ու հրատարակել են հին սնդուկից գտնված՝ իրենց մոր «համեղ» տետրը: Այսօր գիրքը մեծ համբավ է վայելում Ֆրանսիայում: