ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ջամբուլաթ Ումարովի գլխավորած պատվիրակությանը

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության Ազգային քաղաքականության, արտաքին կապերի, հրատարակչության և տեղեկատվության նախարար Ջամբուլաթ Ումարովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Գռոզնի քաղաքում հայկական համայնքի վերականգնման վերաբերյալ, քննարկվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում հայկական և չեչենական համայնքների համագործակցության հնարավորությունները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Չեչնիայի հայ համայքնի և հայ-չեչենական կապերի պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց օժանդակելու Չեչնիայի հայ համայնքի կայացմանը:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: