Թուլուզում ոգեկոչվել է Միսակ Մանուշյանի և նրա գլխավորած խմբի հիշատակը
Փետրվարի 22-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ արարողություն` ի հիշատակ ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հականացիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի և նրա կողմից ղեկավարված`23 մարտիկներից բաղկացած խմբավորման: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Թուլուզի «Մեսրոպ Մաշտոց» դպրոցից:
Այն բավականին բազմազգ էր, որում բավականին շատ հրեաներ կային։ Միսակ Մանուշյանը և նրա խմբի անդամները մահապատժի ենթարկվեցին նացիստների կողմից 1944 թ. փետրվարի 21-ին` Ֆորտ Մոն-Վալերիենում:
Արարողությունը կազմակերպվել էր «ԱՐԱԿՐԱ» ` Ֆրանսիայի Միդի-Պիրենե մարզի Հայ Ազատամարտիկներից և Դիմադրողներից բաղկացած Կազմակերպության կողմից, որի կազմակերպման հարցում մեծ դեր էր կատարել տարածաշրջանի պրեֆեկտ Պարոն Պասկալ Մայոսը , Թուլուզի քաղաքապետ` Ժան-Լյուկ Մուդենկը և վերջինիս տեղակալ` Ժան-Բատիստ Դը Սկորայը։
Արարողությանը ներկա էր «Նախկին Ազատամարտիկների Դիմադրության Կոմիտեի» նախագահը, ինչպես նաև,մի շարք այլ կազմակերպոթյուններ , որոնք գլխավորվում էին նախկին ազատամարտիկների կողմից, և, որպես հարգանքի նշան, ներկայացել էին իրենց դրոշակակիրներով: Արարողությանը ներկա էին նաև, տեղի հրեա համայնքի ներկայացուցիչները, որոնք եկել էին հարգելու նշանավոր «Կարմիր պլակատի» հերոսների հիշատակը։
Արարողության հանդիսավոր բացումը կատարեց Պարոն Ֆերնանդ Թորոսյանը ` «ԱՐԱԿՐԱ» կազմակերպոթյան և Միդի –Պիրենե մարզի ` Ֆրանս-Հայկական կազմակերպության նախագահը, որին հաջորդեց Պարոն ժերար Ֆուրե-Լաբրոի ելույթը, ով հանդիսանում է «Նախկին Ազատամարտիկների Դիմադրոթյան Կոմիտեի» նախագահը։ Մեկ րոպե լռությամբ հարգվեց զոհվածների հիշատակը. այնուհետև, նախկին Գեստապոյի նստավայրի դիմաց ` Ֆրեդերիկ Միստրալի արահետներով վեր խոյացող «Դիմադրության Հուշարձանի» առաջ վայր դրվեց գերբը, որը ազադարարեց արարողության ավարտը։