ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակին ընդառաջ տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Մարտի 2-ին, ժամը` 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունները և 11-րդ բանակումները կազմակերպելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 8-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ կունենան ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, վարչության անդամ Օշին Փիրումյանը,  «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը:

Կներկայացվեն զեկուցումներ ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների, ՀՄԸՄ մեկդարյա գործունեությանը նվիրված գիտաժողովի կազմակերպման, ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման,Գյումրիում ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված ձեռնարկների վերաբերյալ:

Scroll Up