Բեյրութում ոգեկոչել են Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցը

Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցած՝ Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը։  Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչները։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են զետեղել՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի։

 

Scroll Up