ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ` Գառնիկ Մկրտիչյանն այցելեց Սփյուռքի նախարարություն
Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ` Գառնիկ Մկրտիչյանին:
Քննարկվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և ՀՄԸՄ 11-րդ սկաուտական բանակումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Նշվեց, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված ձեռնարկներն իրականացվելու են Հայաստանում հուլիսի 19-29-ը: ՀՄԸՄ 11-րդ սկաուտական բանակումին մասնակցելու է 1000-ից ավելի սկաուտ աշխարհի տարբեր երկրներից:
Տոնակատարությունների կազմակերպական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը տեղի է ունենալու մարտի 2-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում: