«Սիրում եմ քեզ հայոց լեզու» խորագրով խաղ-մրցույթ Լոբնյա քաղաքում

Այս տարի ՌԴ Լոբնյա քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը Մայրենիի տոնը նշել է «Սիրում եմ քեզ հայոց լեզու» խաղ-մրցույթով: Մրցույթի ընթացքում յուրաքանչյուրն այդ պահին միտքը եկած բանաստեղծությունը պետք է արտասաներ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, ասմունքողները մեկը մյուսին հերթ չեն տվել, և հաղթել է ՀԱՅՈՑ ԼԵԶՈւՆ:
2018 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում հայտարարված է Հայատառ գրելու տարի: Այդ նպատակով շաբաթվա մեկ օրը հայկական համայնքը նվիրելու է հայկական ֆիլմեր դիտելուն, ինչը ևս մի նոր խթան է համայնքի առօրյան շաղախելու Մայրենիով: