Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փետրվարի 23-ին, ժամը` 17:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2018թ. անդրանիկ նիստը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Կներկայացվեն Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը և հայ համայնքների խնդիրները, 2017 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ 2017թ. սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: